Ռուսաստանը դատապարտել է ՆԱՏՕ-ի գործողությունները
https://parstoday.ir/hy/news/world-i114531-Ռուսաստանը_դատապարտել_է_ՆԱՏՕ_ի_գործողությունները
Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը քննադատելէ ՆԱՏՕ-ին ՝ ռազմական տարբերակներին առաջնահերթություն տալու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 13, 2019 12:49 Asia/Tehran
  • Ռուսաստանը դատապարտել է ՆԱՏՕ-ի գործողությունները

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը քննադատելէ ՆԱՏՕ-ին ՝ ռազմական տարբերակներին առաջնահերթություն տալու համար:

Երիտասարդ լրագրողների ակումբի հաղորդման համաձայն, ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան. դատապարտել է ՆԱՏՕ-ի կողմից ռազմական տարբերակներին և ոչ թե Մոսկվայի հետ բանակցություններին առաջնահերթություն տալը:

Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ի անդամներն ու ղեկավարների ընդգծմամբ, Մոսկվան սպառնալիք  է ներկայացնում իրենց համար և այդ հայտարարություններն անում են առանց ուշադրություն դարձնելու աշխարհի այլ շրջանների վրա: Նրանք իրենց մասնակցությամբ կայացող նիստերում քննարկում են ցամաքային,  ծովային, օդային, կիբեր, իսկ վերջերս նաև տիեզերական ոլորտները ռազմականացնելու ուղիները:

Ռուս պաշտոնյան հավելել է, որ Ռուսատսանը բազմիցս դատապարտել է իր սահմանների մոտակայքում ՆԱՏՕ-ի ուժերի ներկայությունը, միաժամանակ շեշտելով բարի դրացիության և եվրոպացիների հետ համագործակցելու անհրաժեշտությունը:

Ռուսաստանի կառավարությունը վերջին ամիսներին բազմիցս նախազգուշացրել է Արևելյան Եվրոպայում և իր սահմանների մոտ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի գործողությունների կապակցությամբ: