ԱՄՆ-ում գրանցվել է գործազրկության աննախադեպ աճ
https://parstoday.ir/hy/news/world-i114536-ԱՄՆ_ում_գրանցվել_է_գործազրկության_աննախադեպ_աճ
ԱՄՆ-ի Աշխատանքի նախարարությունն իր վերջին զեկույցում նշել է, որ երկրում գործազրկությունը զգալիորեն աճել է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 13, 2019 13:36 Asia/Tehran
  • ԱՄՆ-ում գրանցվել է գործազրկության աննախադեպ աճ

ԱՄՆ-ի Աշխատանքի նախարարությունն իր վերջին զեկույցում նշել է, որ երկրում գործազրկությունը զգալիորեն աճել է:

Շինհուա լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ԱՄՆ աշխատանքի նախարարությունը հայտարարել է, որ գործազրկության համար վճարվող նպաստի համար, վերջին շաբաթվա ընթացքում դիմել է 252 հազար մարդ, ինչը նախորդ շաբաթվա համեմատ, աճել է 49 հազարով:

Զեկույցում նշվում է, որ 2017թ սեպտեմբերի 30-ից հետո սա գործազրկության համար տրամադրվող նպաստի համար դիմումների ամենաբարձր ցուցանիշն է:

Հատկանշական է, որ անցած ուրբաթ, ԱՄՆ մարդահամարի բյուրոն հայտարարել էր, որ նոյեմբեր մասին երկրում ավելացել է 266  հազար նոր աշխատատեղ:

ԱՄՆ-ի աշխատանքի նախարարությունը հայտարարել է, որ գործազրկությունն այդ երկրում նվազել է 3.5 տոկոսով, ինչը վերջին 5 տարիների ընթացքում ամենացածր ցուցանիշն է: