Գերմանացիները դատապարտել են Երուսաղեմի դեմ ուղղված Թրամփի քայլը
Գերմանիայում բնակվող մի խումբ արաբներ ու պաղեստինցիներ, Բերլինում ԱՄՆ-ի դեսպանատան դիմաց համախմբվելով, դատապարտել են Երուսաղեմի դեմ ուղղված Վաշինգտոնի քայլը:
Կիրակի օրը, Թրամփի կողմից բռնագրավված Երուսաղեմը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք ճանաչելու երկրորդ տարելիցին, Բեռլինում ԱՄՆ-ի դեսպանության դիմաց համախմբված ցուցարարները, Պաղեստինի դրոշը կրելով, կարգախոսներ են վանկարկել ԱՄՆ-ի այդ քայլի դեմ և ընդգծել են Երուսաղեմը մայրաքաղաք ունենալով, անկախ պետություն ունենալու Պաղեստինի ժողովրդի իրավունքը:
Ցուցարարները կոչ են արել շարունակել դիմադրությունը մինչև Երուսաղեմի և պաղեստինյան սրբավայրերի ազատագրումը:
2017թ. դեկտեմբերի 6-ին, բռնագրավված Երուսաղեմը Իսրայելի կեղծ ռեժիմի մայրաքաղաք ճանաչեց և հայտարարեց, որ ԱՄՆ-ի դեսպանությունը Թել Ավիվից Երուսաղեմ է փոխադրվելու: