Գերմանացիները դատապարտել են Երուսաղեմի դեմ ուղղված Թրամփի քայլը
https://parstoday.ir/hy/news/world-i114612-Գերմանացիները_դատապարտել_են_Երուսաղեմի_դեմ_ուղղված_Թրամփի_քայլը
Գերմանիայում բնակվող մի խումբ արաբներ ու պաղեստինցիներ, Բերլինում ԱՄՆ-ի դեսպանատան դիմաց համախմբվելով, դատապարտել են Երուսաղեմի դեմ ուղղված Վաշինգտոնի քայլը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 16, 2019 07:53 Asia/Tehran
  • Գերմանացիները դատապարտել են Երուսաղեմի դեմ ուղղված Թրամփի քայլը

Գերմանիայում բնակվող մի խումբ արաբներ ու պաղեստինցիներ, Բերլինում ԱՄՆ-ի դեսպանատան դիմաց համախմբվելով, դատապարտել են Երուսաղեմի դեմ ուղղված Վաշինգտոնի քայլը:

Կիրակի օրը,  Թրամփի կողմից բռնագրավված Երուսաղեմը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք ճանաչելու երկրորդ տարելիցին, Բեռլինում ԱՄՆ-ի դեսպանության դիմաց համախմբված ցուցարարները, Պաղեստինի դրոշը կրելով, կարգախոսներ են վանկարկել ԱՄՆ-ի այդ քայլի դեմ և ընդգծել են Երուսաղեմը մայրաքաղաք ունենալով, անկախ պետություն ունենալու Պաղեստինի ժողովրդի իրավունքը:

Ցուցարարները կոչ են արել շարունակել դիմադրությունը մինչև Երուսաղեմի և պաղեստինյան սրբավայրերի ազատագրումը:

2017թ. դեկտեմբերի 6-ին, բռնագրավված Երուսաղեմը Իսրայելի կեղծ ռեժիմի մայրաքաղաք ճանաչեց և հայտարարեց, որ ԱՄՆ-ի դեսպանությունը Թել Ավիվից Երուսաղեմ է փոխադրվելու: