ԱՄՆ-ն պատրաստվում է փորձարկել երկու արգելված հրթիռ
ՌԴ բանակի հրամանատարներից մեկն ասել է.«Չնայած արգելքներին, ԱՄՆ-ը ԱՄՆ-ն պատրաստվում է փորձարկել միջին հեռահարության հրթիռներ»:
Սպուտնիկ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ՌԴ ստրատեգիական հրթիռային ուժերի հրամանատար՝ Սերգեյ Կարակովն ասել է.«ԱՄՆ-ը մտադիր է մինչև տարեվերջ, ավելի քան 1000 կմ հեռահարության Քրուզ տեսակի հրթիռ և ավելի քան 3000կմ հեռահարության մեկ այլ տեսակի հրթիռ փորձարկել:
Անցած հինգշաբթի օրը, Պենտագոնը հայտարարեց, որ Կալիֆորնիայի ափերin միջին հեռահարության բալիստիկ հրթիռի հաջող փորձարկում է անցկացրել:
Սա ԱՄՆ-ի երկրորդ հրթիռային փորձարկումն է, որն այդ երկիրն իրականացնում է օգոստոս ամսին INF պայմանագրից դուրս գալուց հետո:
Կրեմլի խոսնակ՝ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ միջին հեռահարության բալիստիկ հրթիռի փորձարկմամբ Միացյալ Նահանգները հերթական անգամ ապացուցեց, որ «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման» պայմանագիրը չեղարկվել է Վաշինգտոնի նախաձեռնությամբ: