ԱՄՆ-ն պատրաստվում է փորձարկել երկու արգելված հրթիռ
https://parstoday.ir/hy/news/world-i114623-ԱՄՆ_ն_պատրաստվում_է_փորձարկել_երկու_արգելված_հրթիռ
ՌԴ բանակի հրամանատարներից մեկն ասել է.«Չնայած արգելքներին, ԱՄՆ-ը ԱՄՆ-ն պատրաստվում է փորձարկել միջին հեռահարության հրթիռներ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 16, 2019 12:26 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն պատրաստվում է փորձարկել երկու արգելված հրթիռ

ՌԴ բանակի հրամանատարներից մեկն ասել է.«Չնայած արգելքներին, ԱՄՆ-ը ԱՄՆ-ն պատրաստվում է փորձարկել միջին հեռահարության հրթիռներ»:

Սպուտնիկ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ՌԴ ստրատեգիական հրթիռային ուժերի հրամանատար՝ Սերգեյ Կարակովն ասել է.«ԱՄՆ-ը մտադիր է մինչև տարեվերջ, ավելի քան 1000 կմ հեռահարության Քրուզ տեսակի հրթիռ և ավելի քան 3000կմ հեռահարության մեկ այլ տեսակի հրթիռ փորձարկել:

Անցած հինգշաբթի օրը, Պենտագոնը հայտարարեց, որ Կալիֆորնիայի ափերin միջին հեռահարության բալիստիկ հրթիռի հաջող փորձարկում է անցկացրել:

Սա ԱՄՆ-ի երկրորդ հրթիռային փորձարկումն է, որն այդ երկիրն իրականացնում է օգոստոս ամսին INF պայմանագրից  դուրս գալուց հետո: 

Կրեմլի խոսնակ՝  Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ միջին հեռահարության բալիստիկ հրթիռի փորձարկմամբ Միացյալ Նահանգները հերթական անգամ ապացուցեց, որ «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման» պայմանագիրը չեղարկվել է Վաշինգտոնի նախաձեռնությամբ: