«Հայերի կոտորածը ցեղասպանություն չէ». Սպիտակ Տուն
ԱՄՆ կառավարությունը, հակառակ Կոնգրեսի, հայտարարել է, որ 1915թ Օսմանյան կայրսության կողմից հայերի ջարդը ցեղասպանություն չի համարում:
ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը հայտարարել է, որ ԱՄՆ կառավարությունը հավանություն չի տվել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Կոնգրեսի որոշմանը:
Ֆարս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Մորգան Օրթագուսը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի հաստատել Կոնգրեսի կողմից վերջերս ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևը:
Նա հավելել է. «Այս կապակցությամբ կառավարության տեսակետը չի փոխվել և մեր դիրքորոշումը նույնն է, որ հայտարարեց Դոնալդ Թրամփն անցած տարի ապրիլին»:
2018թ ապրիլի 24-ի կապակցությամբ տարածած հայտարարության մեջ, Թրամփը 1915թ իրադարձությունները որակել էր որպես «մեծ աղետ» և չէր կիրառել ցեղասպանություն բառը:
Վերջերս, ԱՄՆ Սենատն ըդնունեց բանաձև, որով ճանաչեց 1915թ Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում տեղի ունեցած հայոց ցեղապսանությունը: Սենատի այդ որոշումը զայրացրելէ Թուրքիային: