Հակադարձելով իմպիչմենտի գործընթացի շարունակմանը, Թրամփը Նենսի Փելոսիին խելագար է անվանել
Դեկտեմբեր 22, 2019 08:41 Asia/Tehran
ԱՄՆ-ի նախագահը խելագար է անվանել իր իմպիչմենտին ձգտող Ներկայացուցիչների պալատի նախագահ՝ Նենսի Փելոսիին և քննադատել է նրան: Այդ մասին հաղորդել է Ռոյտերս լրատվական գործակալությունը:
Թրամփը շաբաթ օրը Փելոսիին մեղադրել է Սենատի հետ գործարքի մեջ լինելու հարցով և պահանջել է նրան իմպիչմենտի ենթարկել:
Այդ պահանջն այն պայմաններում է ներկայացվել, երբ անցած չորեքշաբթի օրը, կայացած քվեարկության ընթացքում, ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը վավերացրեց նախագահ Դոնալդ Թրամփին իմպիչմենտի ւ բանաձևը:
Թրամփի իմպիչմենտի բանաձևը վերջնական հաստատման համար փոխանցվելու է Սենատին:
Թրամփի իմպիչմենտի գործընթացը սկսվեց Ուկրաինայի նախագահ՝ Վլադիմիր Զելենսկու հետ նրա հեռախոսազրույցը քողազերծվելուց հետո:
Պիտակ