Թրամփը չունի նախագահ դառնալու արժանիքներ
https://parstoday.ir/hy/news/world-i114944-Թրամփը_չունի_նախագահ_դառնալու_արժանիքներ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին անդամը մի նամակում նշել է.«Դոնալդ Թրամփն այդ երկրի արտաքին քաղաքականության մեջ առաջացած խառնաշփոթ վիճակի պատասխանատուն է և երկրի նախագահ դառնալու արժանիքներ չունի»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 25, 2019 14:55 Asia/Tehran
  • Թրամփը չունի նախագահ դառնալու արժանիքներ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին անդամը մի նամակում նշել է.«Դոնալդ Թրամփն այդ երկրի արտաքին քաղաքականության մեջ առաջացած խառնաշփոթ վիճակի պատասխանատուն է և երկրի նախագահ դառնալու արժանիքներ չունի»:

Ամերիկյան Newsweek շաբաթաթերթի հաղորդման համաձայն՝ Միչիգան նահանգից ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին անդամ Դևիդ  Թրոթը մի նամակում գրել է.«Երկրում տիրում է գործազրկության բարձր մակարդակ և խարխլված տնտեսություն: Նման պայմաններում Սպիտակ տանը դեմոկրատ նախագահի ներկայությունն ավելի լավ է , քան Դոնալդ Թրամփինը»:

Nesweek շաբաթաթերթի փոխանցմամբ՝ Ներկայացուցիչների պալատի նախկին անդամը հստակեցրել է.«Գործազրկության բարձր ցուցանիշը, խարխլված տնտեսությունը և մեծ պարտքերը ևս չորս տարով շարունակվեն ավելի լավ է, քան հեռանալ բոլոր դաշնակիցներից և մտնել Իրանի դեմ միջուկային պատերազմի մեջ ու թույլ տալ,որ ահաբեկիչները ազատորեն գործունեություն ծավալեն Սիրիայում»:

Թրոթը նաև գրել է.«Թրամփը հոգեկան, բարոյական ու մտային առումով երկիրը կառավարելու արժանիքներ չունի»: