Դեկտեմբեր 26, 2019 08:21 Asia/Tehran
  • Պուտինը աշխատանքից հեռացրել է Ռուսաստանի անվտանգության 5 պաշտոնյաների

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը աշխատանքից հեռացրել է անվտանգության հինգ պաշտոնյաների:

Իրանի ռադիոհեռուստատեսության հաղորդման համաձայն, աշխատանքից հեռացվածների թվում են Մոսկվայի մետրոյի անվտանգության ծառայության ղեկավար Նիկոլայ Սավչենկոն, Կրասնոդարի շրջանի ներքին անվտանգության վարչության պետի տեղակալ Վյաչեսլավ Բոլգովը և Վորոնեժի ներքին անվտանգության ծառայության պետի տեղակալ Վյաչեսլավ Վորոնցովը:

Պուտինի այս որոշումն ուղղված է Ռուսաստանի անվտանգության ամրապնդմանը:

Վերջերս անհայտ զինված անձինք կրակ էին բացել ՌԴ հետախուզական ծառայության գրասենյակի ուղղությամբ:

Պիտակ