ԱՄՆ կոնգրեսական. Վաշինգտոնը գնում է ֆաշիզմի ուղղությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i114953-ԱՄՆ_կոնգրեսական._Վաշինգտոնը_գնում_է_ֆաշիզմի_ուղղությամբ
ԱՄՆ Կոնգրեսի անդամը քննադատել է Թրամփի վարչակազմին, հայտարարելով, որ այդ երկիրը վերածվում է ֆաշիստական գաղափարախոսություն ունեցող պետության:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 26, 2019 04:56 Asia/Tehran
  • ԱՄՆ կոնգրեսական. Վաշինգտոնը գնում է ֆաշիզմի ուղղությամբ

ԱՄՆ Կոնգրեսի անդամը քննադատել է Թրամփի վարչակազմին, հայտարարելով, որ այդ երկիրը վերածվում է ֆաշիստական գաղափարախոսություն ունեցող պետության:

Նյու Յորքից ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատական ​​անդամ Ալեքսանդրիա Օկասիո-Կորտեսը, ով վերջին ամիսներին լարված հարաբերություններ է ունեցել Նախագահ Դոնալդ Թրամփի հետ, ասել է, որ Միացյալ Նահանգներում չկա զարգացած հասարակություն, քանի որ ԱՄՆ-ը վերածվում է ֆաշիստական ​​երկրի և բավարարում է միայն հարուստ քաղաքացիների կարիքները:

Կոչ անելով պայքարել գործող պետական համակարգի հետ, Կորտեսըւ  հավելել է. «Ում է հետաքրքիր, թե մենք որքան ոսկի ենք արդյունահանում, եթե չենք կարողանում զարգացած հասարակություն ունենալ»:

Կորտեսն անկախ սենատոր և 2020թ նախագահական ընտրությունների հավանական թեկնածու,  Բերնի Սանդեսրի կողմնակիցներից  է: