Թրամփի նախընտրական շտաբը Ամանորին նույնպես կշարունակի քարոզչությունը
2020 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում նախագահ Դոնալդ Թրամփի քարոզչական շտաբը, snowflakevictory.com կայքում տեղեկություններ է տրամադրում Թրամփի կողմնակիցներին, որպեսզի կարողանան Թրամփի ընդդիմադիր իրենց հարազատներին պարտության մատնել Ամանորի արձակուրդների ընթացքում ծավալվող վեճերում:
Կայքը տեղադրում է նյութեր՝ Թրամփի նախագահության օրոք ԱՄՆ-ի տնտեսության և ներգաղթի քաղաքականության պաշտպանության, այլ երկրների հետ առևտրային համաձայնագրերի, առողջապահության, հարկերի կրճատման և իմպիչմենտի վերաբերյալ:
Այս կայքը Թրամփի իմպիչմենտի վերաբերյալ գրում է, որն դա դեմոկրատների նախընտրական հնարքն էր: ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2020 թ.-ի նոյեմբերին:
Հատկանշական է, որ Թրամփի նախընտրական քարոզարշավը շարունակվումէ չնայած այն հանգամանքին, որ, դեկտեմբերի 18-ին Ներկայացուցիչների պալատը հաստատեց նրա իմպիչմենտի բանաձևը և այնո ւղարկվելու է Սենատ՝ քվեարկության համար: