ԱՄՆ-ի արձագանքն Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի համատեղ զորավարժություններին
Պենտագոնի խոսնակ Շոն Ռոբերտսոնը հայտարարել է, որ այդ երկիրը տեղյակ է Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի համատեղ զորավարժության անցկացման մասին և հետևում է իրադարձություններին:
Ռոբերթսոնը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի աշխատել գործընկերների և դաշնակիցների հետ` նավագնացության ազատության և ազատ առևտրի ապահովման ուղղությամբ:
Հինգշաբթի օրը, Չինաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Վու Քիան հայտարարել է, որ Օմանի ծովում Իրան-Ռուսաստան-Չինաստան համատեղ ծովային զորավարժության նպատակը երեք երկրների նավատորմի միջև համակարգվածության ապահովումն է և վստահության հաղորդագրություն ուղարկելու հնարավորության ստեղծումը:
Չինաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ այդ երկրի նավատորմը զորավարժություններին կմասնակցի D52 դասի նավակործանով:
Իսկ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ համատեղ զորավարժությանը մասնակցելու են Բալթիկ ծովի նավատորմի երեք ռազմանավեր:
Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի առաջին եռակողմ ծովային զորավարժությունները մեկներկել են ուրբաթ օրը՝ Հնդկական օվկիանոսի հյուիսոսւմ և Օմանի ծովում՝ միջազգային առևտրային անվտանգության ամրապնդման շրջանակներում: