ԱՄՆ-ի արձագանքն Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի համատեղ զորավարժություններին
https://parstoday.ir/hy/news/world-i114989-ԱՄՆ_ի_արձագանքն_Իրանի_Ռուսաստանի_և_Չինաստանի_համատեղ_զորավարժություններին
Պենտագոնի խոսնակ Շոն Ռոբերտսոնը հայտարարել է, որ այդ երկիրը տեղյակ է Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի համատեղ զորավարժության անցկացման մասին և հետևում է իրադարձություններին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 27, 2019 07:40 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի արձագանքն Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի համատեղ զորավարժություններին

Պենտագոնի խոսնակ Շոն Ռոբերտսոնը հայտարարել է, որ այդ երկիրը տեղյակ է Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի համատեղ զորավարժության անցկացման մասին և հետևում է իրադարձություններին:

Ռոբերթսոնը հինգշաբթի օրը հայտարարել է,  որ Միացյալ Նահանգները կշարունակի աշխատել գործընկերների և դաշնակիցների հետ` նավագնացության ազատության և   ազատ առևտրի ապահովման ուղղությամբ:

Հինգշաբթի օրը, Չինաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Վու Քիան հայտարարել է, որ Օմանի ծովում Իրան-Ռուսաստան-Չինաստան համատեղ ծովային զորավարժության նպատակը երեք երկրների նավատորմի միջև համակարգվածության ապահովումն է և վստահության հաղորդագրություն ուղարկելու հնարավորության ստեղծումը:

Չինաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ այդ երկրի նավատորմը զորավարժություններին կմասնակցի D52 դասի նավակործանով:

Իսկ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ համատեղ զորավարժությանը մասնակցելու են Բալթիկ ծովի նավատորմի երեք ռազմանավեր:

Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի առաջին եռակողմ ծովային զորավարժությունները մեկներկել են ուրբաթ օրը՝  Հնդկական օվկիանոսի հյուիսոսւմ և Օմանի ծովում՝ միջազգային առևտրային անվտանգության ամրապնդման շրջանակներում: