ՄԱԿ-ի արձագանքն ԱՄՆ-ի կողմից դիվանագիտական վիզաների չտրամադրմանը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել ԱՄՆ-ի կողմից ռուս և այլ երկրների դիվանագետներին՝ կազմակերպության միջոցառմանը ներկա գտնվելու համար մուտքի վիզա չտրամադրելու կապակցությամբ:
Հինգշաբթի օրը տարածած հայտարարության մեջ, ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դուժարիկը հայտարարել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգություն է հայտնել ՄԱԿ-ի գագաթնաժողովին Ռուսաստանի և այլ երկրների դիպլոմատներին վիզաների տրամադրումը հետաձգելու ԱՄՆ գործողությունների կապակցությամբ:
Դուժարիքը հայտարարել է. «ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը հյուրընկալ երկրի բարձրաստիճան պաշտոնյաներին բազմիցս հայտնել է իր մտահոգության մասին»:
Հայտարարությունը հրապարակվել է այն բանից հետո, երբ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարեց, որ Վաշինգտոնը դեռևս արգելում է ռուս պաշտոնյաներիի մոըտքն այդ երկիր՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստերին մասնակցելու համար, իսկ Անտոնիո Գուտերեշ այդ կապակցությամբ որևէ քայլ չի ձեռնարկում: