ԱՄՆ-ում 2019թ գրանցվել է սպանությունների ռեկորդային թիվ
Դեկտեմբեր 29, 2019 05:23 Asia/Tehran
1970 թվականից հետո ԱՄՆ-ում չեն գրանցվել սպանությունների այնքան շատ դեպքեր, որքան 2019թ:
Associated Press- ը շաբաթ օրըն այս կապակցությամբ գրել է. «Այս տարի երկրում ընդհանուր առմամբ գրանցվել է զանգվածային սպանության 41 դեպք, որոնցից 33-ը՝ հրազենի միջոցով: Այս հանցագործությունների հետևանքով, զոհվել է 210 քաղաքացի»:
Սպանությունների մասին լուրերը հազվադեպ են գլխավորել ամերիկյան ԶԼՄ-ների լուրերը:
Սպանությունների նախորդ ռեկորդային թիվը գրանցվել էր 2006թ՝ 38 դեպք:
2017թ Լա Վեգասում տեղի ունեցած հրաձգության հետևանքով, սպանվեց 224 մարդ:
Չնայած նման վիճակագրության հրապարակմանը, ԱՄՆ ղեկավարները որևէ լուրջ միջոց չեն ձեռնարկում զենքի վաճառքը սահմանափակելու ուղղությամբ:
Պիտակ