Հազարավոր ամերիկացի վետերան զինվորներ գաղթել են Վիետնամ
https://parstoday.ir/hy/news/world-i115060-Հազարավոր_ամերիկացի_վետերան_զինվորներ_գաղթել_են_Վիետնամ
Ամերիկյան թերթը հայտնում է, որ այդ երկրի հազարավոր վետերաններ գաղթել են Վիետնամ ՝ բարձր կենսաթոշակից և առողջապահական ծառայություններից օգտվելու համար:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 29, 2019 17:14 Asia/Tehran
  • Հազարավոր ամերիկացի վետերան զինվորներ գաղթել են Վիետնամ

Ամերիկյան թերթը հայտնում է, որ այդ երկրի հազարավոր վետերաններ գաղթել են Վիետնամ ՝ բարձր կենսաթոշակից և առողջապահական ծառայություններից օգտվելու համար:

Վիետնամի պատերազմին մասնակցած հազարավոր ամերիկացի վետերաններ վերադարձել են այդ երկիր՝ էժան բնակարան ունենալու և առողջապահական համակարգից օգտվելու, ինչպես նաև բարձր կենսաթոշակ ստանալու նպատակով:

Հաղորդման համաձայն, Վիետնամի պատերազմում զոհվել է ավելի քան 57 հազար ամերիկացի զինծառայող: Իսկ 1975թ պատերազմի ավարտից հետո, նրանց մեծ մասը վերադարձել է Վիետնամ՝ ԱՄՆ-ում առկա տնտեսական խնդիրների և կառավարության կողմից անտեսված լինելու պատճառով:

Los Angeles Times-ը գրել է. «Վիետնամի և հարավարևելյան Ասիայի հարևան պետությունների տնտեսական արագ աճը ստեղծել են պայմաններ, որոնց մասին նախկինում հնարավոր չէր անգամ երազել և մեծ թվով ամերիկացի թաշակառու վետերեններ տեղափոխվել են բնակվելու Վիետնամ»:

Զեկույցում նաև նշվում է, որ ամերիկացի վետերանները տեղափոխվում ենաև Ֆիլիպիններ, Թաիլանդ և Մալազիա: