Նախընտրական շրջանի հարցումների համաձայն, Ջո Բայդենը շարունակում է մնալ առաջատար
Հունվար 02, 2020 05:57 Asia/Tehran
ԱՄՆ-ում անցկացված վերջին սոցհարցման տվյալների համաձայն, ԱՄՆ-ի նախկին փոխնախագահը շարունակում է լինել 2020թ նախագահական ընտրությունների թեկնածուների առաջատարը:
Հարցման արդյունքների համաձայն, Բայդենը ձայների 10 տոկոսով առաջ է անցել Բերնի Սանդերսից:
Հարցվողների 29 տոկոսը նշել է, որ ընտրություններում իր ձայնը տալու է Ջո Բայդենին, իսկ 19 տոկոսը՝ Բերնի Սանդերսին:
Մասաչուսեթս նահանգի սենատոր Էլիզաբեթ Ուորենը, որի օգտին քվեարկելու է հարցվողների 18 տոկոսը, քիչ տարբերությամբ, զիջում է Սանդերսին:
Դեմոկրատական մեկ այլ թեկնածու Փիթ Բոթիջն ունի միայն 8% աջակցություն:
Իսկ Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը չիկարողացավ հավաքել ձայների ավելի քան 3 տոկոսը:
Պիտակ