Շրյոդեր.«Գերմանիան ԱՄՆ-ի 51-րդ նահանգը չէ»
Գերմանիայի նախին կանցլեր և «Հյուսիային հոսք – 2» խողովակագծի նախագծի տնօրեն Գերհարդ Շրյոդերը քննադատել է այս նախագծի դեմ ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցները:
Չորեքշաբթի օրը «Նոա Օզենբրոկեր Ցայտոնգ» օրաթերթին տված հարցազրույցում, դատապարտելով ԱՄՆ-ի կողմից «Հյուսիային հոսք – 2» խողովակագծի նախագծի դեմ սահմանված պատժամիջոցները, Գերմանիայի նախին կանցլեր Գերհարդ Շրոյդերը շեշտել է.«ԱՄՆ-ն իրավունք չունի այլ երկրների հետ առևտուր անելու հարցում որոշումներ կայացնել Գերմանիայի համար»:
Շրոյդերը Գերմանիայի պաշտոնատար անձանկ կոչ է արել ԱՄՆ-ին թույլ հրահանգներ թելադրել Բերլինին:
ԱՄՆ-ի պաշտոնատարները հայտարարում են, որ «Հյուսիային հոսք – 2» նախագիծը կհանգեցնի ՌԴ-ի գազից Եվրոպայի լիովին կախվածության և ՌԴ-ն կարող է այն որպես ճնշման լծակ օգտագործել Եվրոպայի դեմ: Հետևաբար այս նախագծի գործադրումը կանխարգելելու նպատակով ԱՄՆ-ն պատժամիջոնցերի է ենթարկում այս նախագծի հետ կապված ընկերություններին: