ՌԴ ԱԳ նախարար. Սուլեյմանիի սպանությունը միջազգային իրավունքի լուրջ ոտնահարում է
https://parstoday.ir/hy/news/world-i115254-ՌԴ_ԱԳ_նախարար._Սուլեյմանիի_սպանությունը_միջազգային_իրավունքի_լուրջ_ոտնահարում_է
ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է, որ ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունը, կսրի տարածաշրջանի լարվածությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 04, 2020 08:30 Asia/Tehran
  • ՌԴ ԱԳ նախարար. Սուլեյմանիի սպանությունը միջազգային իրավունքի լուրջ ոտնահարում է

ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է, որ ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունը, կսրի տարածաշրջանի լարվածությունը:

Սերգեյ Լավրովն իր ամերիկացի պաշտոնակից Մայք Պոմպեոյի հետ հեռախոսազրույցում անդրադառնալով Ղասեմ Սուլեյմանիի սպանությանն ասել է. «Իրանի բարձրաստիճան զինվորական սպային սպանելու Վաշինգտոնի քայլը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է և դատապարտելի քայլ»:

Նա ամերիկացի պաշտոնյաներին կոչ է արել զերծ մնալ խնդիրները ռազմական տարբերակով լուծելուց և դրանք լուծել բանակցության սեղանի շուրջ:

Լրատվական աղբյուրների հաղորդման համաձայն, հունվարի 3-ին, Բաղդադի օդանավակայանի դեմ ամերիկյան ուղղաթիռների հարձակման հետևանքով, նահատակվել է ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար, հաջ Ղասեմ Սուլեյմանին և Ալ Հաշդ ալ-Շաբի իրաքյան ժողովրդական աշխարհազորային կազմակերպության փոխհրամանատար Աբու Մեհդի ալ Մոհանդեսը