Միացյալ Նահանգները, Թեհրանի վրեժխնդրության վախից, դիմել է Ռիադին
(last modified Tue, 07 Jan 2020 13:38:44 GMT )
Հունվար 07, 2020 17:08 Asia/Tehran
  • Միացյալ Նահանգները, Թեհրանի վրեժխնդրության վախից, դիմել է Ռիադին

Վաշինգտոնի կողմից Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունից հետո, ԱՄՆ պետքարտուղարն Իրանի սպառնալիքների վերաբերյալ մտահոգության պատճառով, դիմել է Ռիադին՝ Թեհրանին դիմակայելու համար:

Մայք Պոմպեոն երեքշաբթի օրն իր թուիթերյան գրառման մեջ տեղեկացրել է, որ Վաշինգտոնում հանդիպել է Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարի տեղակալ Խալեդ բին Սալմանի հետ: Նա նշել է, որ վերջինիս հետ խորհրդակցել է արտերկրում ամերիկացի աշխատակիցների անվտանգությունն ապահովելու համար Դոնալդ Թրամփի «պաշտպանական քայլի» վերաբերյալ:

ԱՄՆ-ը  համարվում է ագրեսիվ օտարերկրյա ուժ տարածաշրջանում և Իրանի պաշտոնատարների խոսքերով՝ այդ երկրի ներկայությունը միայն անապահովություն ու անկայունություն է բերել տարածաշրջանին:

Իրաքի խորհրդարանն արձագանքելով գեներալ Սուլեյմանիի սպանությանը, կիրակի օրը քվեարկել  է այդ երկրի տարածքից ԱՄՆ զորքերը դուրս բերելու օգտին: