Հունվար 09, 2020 11:20 Asia/Tehran
  • Թրամփի պասիվ արձագանքը Իրանի պատասխան քայլին

Այն բանից հետո երբ Սպիտակ Տունը հայտարարություններ տարածեց Իրանի պատասխան քայլի նկատմամբ ԱՄՆ նախագահի կարևոր ելույթի մասին, Թրամփը հայտարարեց Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին:

Իսպաիայի Էլ Փայիս օրաթերթի հաղորդմամբ, ԱՄՆ-ի ժամանակով չորեքշաբթի առավոտյան արձագանքելով ԱՄՆ-ի բազայի դեմ Իրանի հրթիռային հարձակմանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, կրկրնելով հակաիրանական անհիմն մեղադրանքները, փորձեց անկարևոր ներկայացնել Իրանի պատասխան քայլը և հայտարարեց.«Ոչ մի ամերիկացի չի վնասվել, միայն չնչին վնասներ են հասցվել մեր ռազմաբազաներին»:

Թրամփը հավելեց. «Բազաների ազդարարման ու արագ արձագանքման համակարգերը կանխել են մարդկային կորուստները»:

Թրամփի այս հայտարարությունները հնչում են այն դեպքում, երբ տեղական աղբյուրները հաղորդում են, որ Իրաքում ԱՄՆ-ի բազաների դեմ ԻՀՊԿ-ի հրթիռային հարձակումները մեծ վնասներ ու ծանր կորուստներ են պատճառել այդ երկրի զորուժին»:

ԻՀՊԿ-ում իրազեկ մի աղբյուր հայտնել է, որ սպանվել է առնվազն 80 ամերիկացի ահաբեկիչ, շուրջ 200-ը վիրավորվել են: 

Պիտակ