Հանրապետական սենատորները ողջունել են Իրանին չսպառանլու Դոնալդ Թրափի քայլը
(last modified Thu, 09 Jan 2020 09:08:24 GMT )
Հունվար 09, 2020 12:38 Asia/Tehran
  • Հանրապետական սենատորները ողջունել են Իրանին չսպառանլու Դոնալդ Թրափի քայլը

Չորեքշաբթի օրը մի խումբ հանրապետական սենատորները ողջունել են Իրանին սպառնալուց նահանջելու Դոնալդ Թրամփի քայլը:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ հանրապետական սենատորներ Լինդսի Գրահամը, Ջիմ Այնհաֆը, Ջին Ռիշը, Թիմ Քեյնը և Ռենդ Փալն Իրանին սպառնալուց Թրամփի նահանջը համարել են Արևմտյան Ասիայում լարվածությունների մեղմացմանն ուղղված քայլ:

Դոնալդ Թրամփը, որ մի քանի օր առաջ խոսում էր Իրանում տարբեր կետեր թիրախ դարձնելու մասին, չորեքշաբթի օրն Իրանի հրթիռային հարձակումից հետո իր ելույթի ընթացքում խուսափեց Թեհրանի դեմ ռազմական սպառնալիքներ հնչեցնելու քայլից և դողդոջուն ձայնով խոսեց Իրանի հետ խաղաղություն հաստատման և տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայության նվազեցման անհրաժեշտության մասին: