Հունվար 09, 2020 16:20 Asia/Tehran
  • Գեներալ Սուլեյմանին սպանելու Թրամփի վարչակազմի հիմնավորումները չեն համոզել սենատորներին

Ամերիկացի սենատորները նշել են, որ իրենց չեն համոզել կառավարության պաշտոնյաների հանդիպման ժամանակ արված մեկնաբանությունները:

Չորեքշաբթի օրը ԱՄՆ-ի կառավարության մի շարք  բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Կենտրոնական հետախուզության գործակալության ղեկավար Ջեննա Հասպելը ներկա են գտնվել Սենատում և փակ դռների ետևում բացատրություներ են տվել  սենատորներին՝ ԻՀՊԿ-ի Ղոդս ստորաբժանման հրամանատար Ղասեմ Սուլեյմանիի սպանության վերաբերյալ:

Հանրապետական սենատոր Մայք Լինը լրագրողներին զայրացած ասել է. «Հանդիպումը հավանաբար մեկն էր այն վատագույն արդարացումներից, որը ռազմական ոլորտում  ես ինը տարի Սենատում լինելուց հետո լսել եմ»:

Լինը, Թրամփի վարչակազմի կողմից  ակնհայտ հարձակման մասին ապացույցներ տրամադրելու մասին մերժումը բնութագրել է որպես վիրավորանք և ԱՄՆ Սահմանադրության նկատմամբ արհամարհանք:

Դեմոկրատական սենատոր Բոբ Մենենդեսը, որը հայտնի է ռազմատենչ քաղաքականություններին աջակցելու համար, Թվիթերում գրել է.«Մի բան պարզ է, մեր հարցերը գերազանցում են մեր ունեցած պատասխաններին»:

 

Պիտակ