Գեներալ Սուլեյմանին սպանելու Թրամփի վարչակազմի հիմնավորումները չեն համոզել սենատորներին
Ամերիկացի սենատորները նշել են, որ իրենց չեն համոզել կառավարության պաշտոնյաների հանդիպման ժամանակ արված մեկնաբանությունները:
Չորեքշաբթի օրը ԱՄՆ-ի կառավարության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Կենտրոնական հետախուզության գործակալության ղեկավար Ջեննա Հասպելը ներկա են գտնվել Սենատում և փակ դռների ետևում բացատրություներ են տվել սենատորներին՝ ԻՀՊԿ-ի Ղոդս ստորաբժանման հրամանատար Ղասեմ Սուլեյմանիի սպանության վերաբերյալ:
Հանրապետական սենատոր Մայք Լինը լրագրողներին զայրացած ասել է. «Հանդիպումը հավանաբար մեկն էր այն վատագույն արդարացումներից, որը ռազմական ոլորտում ես ինը տարի Սենատում լինելուց հետո լսել եմ»:
Լինը, Թրամփի վարչակազմի կողմից ակնհայտ հարձակման մասին ապացույցներ տրամադրելու մասին մերժումը բնութագրել է որպես վիրավորանք և ԱՄՆ Սահմանադրության նկատմամբ արհամարհանք:
Դեմոկրատական սենատոր Բոբ Մենենդեսը, որը հայտնի է ռազմատենչ քաղաքականություններին աջակցելու համար, Թվիթերում գրել է.«Մի բան պարզ է, մեր հարցերը գերազանցում են մեր ունեցած պատասխաններին»: