Հռոմի Պպապը կոչ է արել կանխել լարվածության սրումը արևմտյան Ասիայում
Հունվար 09, 2020 14:14 Asia/Tehran
Աշխարհի կաթոլիկների առաջնորդ Ֆրանցիսկոս Պապն ԱՄՆ-ին և Իրանին ինքնազսպվածության կոչ է արել արևմտյան Ասիայում լարվածության սրումը կանխելու համար:
Ինչպես հաղորդում է Ռոյթերս լրատվական գործակալությունը, Ֆրանցիսկոս Պապը Վատիկանում ավելի քան 180 երկրի դիվանագետների ներկայությամբ ունեցած ելույթում անդրադառնալով Իրանի ու ԱՄՆ-ի միջև առկա լարվածությանն ասել է.«Ես կոչ եմ անում բոլոր կողմերին խուսափել հակամարտությունը սրելուց, վառ պահել երկխոսության ու ինքնազսպման կրակը և հարգել միջազգային օրենքները»:
Պապը հավելել է.«Արևմտյան Ասիայում լարվածությունները ռիսկի են ենթարկում Իրաքի վերականգնման դանդաղ պրոցեսը, ինչպես նաև հիմքեր ստեղծում ավելի մեծ մասշտաբի հակամարտության համար»:
Պիտակ