Հռոմի Պպապը կոչ է արել կանխել լարվածության սրումը արևմտյան Ասիայում
https://parstoday.ir/hy/news/world-i115468-Հռոմի_Պպապը_կոչ_է_արել_կանխել_լարվածության_սրումը_արևմտյան_Ասիայում
Աշխարհի կաթոլիկների առաջնորդ Ֆրանցիսկոս Պապն ԱՄՆ-ին և Իրանին ինքնազսպվածության կոչ է արել արևմտյան Ասիայում լարվածության սրումը կանխելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 09, 2020 14:14 Asia/Tehran
  • Հռոմի Պպապը կոչ է արել կանխել լարվածության սրումը արևմտյան Ասիայում

Աշխարհի կաթոլիկների առաջնորդ Ֆրանցիսկոս Պապն ԱՄՆ-ին և Իրանին ինքնազսպվածության կոչ է արել արևմտյան Ասիայում լարվածության սրումը կանխելու համար:

Ինչպես հաղորդում է Ռոյթերս լրատվական գործակալությունը, Ֆրանցիսկոս Պապը Վատիկանում ավելի քան 180 երկրի դիվանագետների ներկայությամբ ունեցած ելույթում անդրադառնալով Իրանի ու ԱՄՆ-ի միջև առկա լարվածությանն ասել է.«Ես կոչ եմ անում  բոլոր կողմերին  խուսափել հակամարտությունը սրելուց,  վառ պահել երկխոսության ու ինքնազսպման կրակը և հարգել միջազգային օրենքները»:

Պապը հավելել է.«Արևմտյան Ասիայում լարվածությունները ռիսկի են ենթարկում Իրաքի վերականգնման դանդաղ պրոցեսը, ինչպես նաև հիմքեր ստեղծում ավելի մեծ մասշտաբի հակամարտության համար»: