Հունվար 11, 2020 11:20 Asia/Tehran
  • Հարավային Կորեայում բողոքում են Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի պատերազմատենչ քաղաքականության դեմ

Սեուլի հազարավոր բնակիչներ մասնակցել են բողոքի ցույցի, դատապարտելով ԱՄՆ-ի պատերազմատենչ քաղաքականությունն Արևմտյան Ասիայում:

Մեհր լրատվական գործակալությունը, հղում անելով Սպուտնիկ գործակալությանը. հաղորդել է, որ Հարավային Կորեայի 107 ՀԿ-ների անդամներ, հավաքվել են Սեուլում ԱՄՆ դեսպանատան առջև: Բողոքարարները վանկարկել են. «Իրանի հետ ԱՄՆ-ի պատրեազմին Ոչ ենք աում» և «Հարավային Կորեան չպետք է մասնակցի ԱՄՆ-ի ռազմական գործողություններին»:

Որոշ ցուցարարներ պառկել են գետնին, իրենց ձեռքերում կրելով պլակարդներ, որոնք խորհրդանշում էին աշխարհում ԱՄՆ-ի ռազմական գործողությունները և այդ երկրի ռազմատենչ քաղաքականության զոհերին:

Պիտակ