Բրիտանացիները պահանջում են ամերիկյան զորուժը դուրս բերել արևմտյան Ասիայից
https://parstoday.ir/hy/news/world-i115552-Բրիտանացիները_պահանջում_են_ամերիկյան_զորուժը_դուրս_բերել_արևմտյան_Ասիայից
Բրիտանիայի հազարավոր քաղաքացիներ և Վաշինգտոնի ագրեսիվ քաղաքականությունների ընդդիմադրիներ, բողոքի ցույց են անցկացրել Լոնդոնում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 11, 2020 14:56 Asia/Tehran
  • Բրիտանացիները պահանջում են ամերիկյան զորուժը դուրս բերել արևմտյան Ասիայից

Բրիտանիայի հազարավոր քաղաքացիներ և Վաշինգտոնի ագրեսիվ քաղաքականությունների ընդդիմադրիներ, բողոքի ցույց են անցկացրել Լոնդոնում:

Բողոքարարներն այսօր տեղի ունեցած ցույցերի ընթացքում դատապարտել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սուլեյմանիին սպանելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կառավարության ահաբեկչական քայլը և պահանջել են ամերիկյան զորքերը դուրս բերել արևմտյան Ասիայից:

Առավել դրան, բողոքի ակցիայի մասնակիցները հավաքվել են BBC   կորպորացիայի շենքի առջև և վանկարկել  «Ո՛չ Թրամփին»,«Ո՛չ պատերազմին» կարգախոսները:

Անցած շաբաթվա ընթացքում, գեներալ Սուլեյմանիի սպանությունից հետո, արդեն երրորդ անգամ, բողոքարարները հանրահավաք են անցկացնում Լոնդոնում:

Վաշինգտոնի ահաբեկչական քայլի ընդդիմադիրներն ավելի վաղ ցույցեր են անցկացրել Լոնդոնում ԱՄՆ դեսպանության շենքի  և վարչապետի գրասենյակի առջև: Նրանք միջազգային հանրությանը կոչ են արել դատապարտել Վաշինգտոնի ահաբեկչական քայլը: