Կանադայի վարչապետ. «Ուկրաինական ինքնաթիռի կործանումն Իրան-ԱՄՆ լարվածության հետևանք էր»
(last modified Tue, 14 Jan 2020 08:24:39 GMT )
Հունվար 14, 2020 11:54 Asia/Tehran
  • Կանադայի վարչապետ. «Ուկրաինական ինքնաթիռի կործանումն Իրան-ԱՄՆ լարվածության հետևանք էր»

Կանադայի վարչապետը Թեհրանում ուկրաինական ինքնաթիռի կործանումն Իրան-ԱՄՆ լարվածության հետևանք է համարել:

Երկուշաբթի երեկոյան,  Global National հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Ջասթին Թրուդոն ասել է.«Ուկրաինական ինքնաթիռի կործանումը, պատերազմի ժամանակ պատահող դեպք էր: Հետևաբար բոլորը պետք է նպաստեն լարվածությունների ու սպանությունների վերացմանը, որովհետև եթե լարվածություն չլիներ, ինքնաթիռը չէր կործանվի և կանադացիներն այսօր իրենց հարազատների կողքին կլինեին»:

Թրուդոն նշել է, որ ԱՄՆ-ի նախագահից պահանջել է մեղմել լարվածությունը:

Հունվարի 8-ին, Թեհրանի մոտակայքում, ոչ-դիտավորյալ խոցվելու հետևանքով կործանված ուկրաինական ուղևորատար ինքնաթիռի բոլոր ուղևորները և անձնակազմի անդամները զոհվել են: