Կանադայի վարչապետ. «Ուկրաինական ինքնաթիռի կործանումն Իրան-ԱՄՆ լարվածության հետևանք էր»
https://parstoday.ir/hy/news/world-i115652-Կանադայի_վարչապետ._Ուկրաինական_ինքնաթիռի_կործանումն_Իրան_ԱՄՆ_լարվածության_հետևանք_էր
Կանադայի վարչապետը Թեհրանում ուկրաինական ինքնաթիռի կործանումն Իրան-ԱՄՆ լարվածության հետևանք է համարել:
(last modified 2025-10-12T05:51:36+00:00 )
Հունվար 14, 2020 11:54 Asia/Tehran
  • Կանադայի վարչապետ. «Ուկրաինական ինքնաթիռի կործանումն Իրան-ԱՄՆ լարվածության հետևանք էր»

Կանադայի վարչապետը Թեհրանում ուկրաինական ինքնաթիռի կործանումն Իրան-ԱՄՆ լարվածության հետևանք է համարել:

Երկուշաբթի երեկոյան,  Global National հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Ջասթին Թրուդոն ասել է.«Ուկրաինական ինքնաթիռի կործանումը, պատերազմի ժամանակ պատահող դեպք էր: Հետևաբար բոլորը պետք է նպաստեն լարվածությունների ու սպանությունների վերացմանը, որովհետև եթե լարվածություն չլիներ, ինքնաթիռը չէր կործանվի և կանադացիներն այսօր իրենց հարազատների կողքին կլինեին»:

Թրուդոն նշել է, որ ԱՄՆ-ի նախագահից պահանջել է մեղմել լարվածությունը:

Հունվարի 8-ին, Թեհրանի մոտակայքում, ոչ-դիտավորյալ խոցվելու հետևանքով կործանված ուկրաինական ուղևորատար ինքնաթիռի բոլոր ուղևորները և անձնակազմի անդամները զոհվել են: