ԵՄ 5 երկրներ առաջարկել են փոխել գազային անվտանգության մասին օրինագիծը
https://parstoday.ir/hy/news/world-i11569-ԵՄ_5_երկրներ_առաջարկել_են_փոխել_գազային_անվտանգության_մասին_օրինագիծը
ԵՄ անդամ 5 երկրներ առաջարկել են ԵՄ մյուս երկրներին փոխել գազի մատակարարումների ապահովման մասին օրինագիծը, հաղորդում է Bloomberg-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 10, 2016 04:53 Asia/Tehran
  • ԵՄ 5 երկրներ առաջարկել են փոխել գազային անվտանգության մասին օրինագիծը

ԵՄ անդամ 5 երկրներ առաջարկել են ԵՄ մյուս երկրներին փոխել գազի մատակարարումների ապահովման մասին օրինագիծը, հաղորդում է Bloomberg-ը:

Նշվում է, որ այդ երկրներն են Ավստրիան, Ֆրանսիան, Բելգիան, Գերմանիան եւ Իտալիան:

Նրանք առաջարկած փոփոխությունները ենթադրում են սահմանափակել նոր կանոնները տարածաշրջանային կոոպերացիայի եւ ճգնաժամային իրավիճակներում համերաշխության ոլորտներում:

Ավելի վաղ Եվրամիությունն առաջարկել էր համերաշխության սկզբունքը գազի մատակարարման հարցերում, որը ենթադրում է, որ եթե ԵՄ երկրներից մեկում գազային լուրճ ճգնաժամ է ծագում, հարեւան երկրները պետք է նրան ապահովեն վառելիքով: