Ամերիկյան Boeing ինքնաթիռի իրարահաջորդ խնդիրները
https://parstoday.ir/hy/news/world-i115722-Ամերիկյան_boeing_ինքնաթիռի_իրարահաջորդ_խնդիրները
ԱՄՆ Ֆլորիդա նահանգից Շանհայ մեկնող Boeing ինքնաթիռը հարկադրված Է եղել վերադառնալ օդանավակայան՝ շարժիչի հետ կապված խնդրի պատճառով: Վերադարձի ճանապարհին ինքնաթիռն ավիավառելիք Է նետել մի քանի դպրոցների վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 15, 2020 14:48 Asia/Tehran
  • Ամերիկյան  Boeing  ինքնաթիռի  իրարահաջորդ  խնդիրները

ԱՄՆ Ֆլորիդա նահանգից Շանհայ մեկնող Boeing ինքնաթիռը հարկադրված Է եղել վերադառնալ օդանավակայան՝ շարժիչի հետ կապված խնդրի պատճառով: Վերադարձի ճանապարհին ինքնաթիռն ավիավառելիք Է նետել մի քանի դպրոցների վրա:

Ինչպես հաղորդում է CNN հեռուստաալիքը, դեպքը տեղի է ունեցել հունվարի 14-ին: Տուժել է վեց դպրոց, որոնցից հինգը տարրական, մեկն՝ ավագ:  Լոս Անջելեսի օդանավակայանի արևելյան հատվածում գտնվող տարրական դպրոցն ամենաշատն է տուժել:

Լոս Անջելեսի հրշեջ ծառայության տվյալներով, միջադեպի հետևանքով տուժել է 20 երեխա և 11 մեծահասակ: 

Դպրոցների աշակերտների խոսքերով, ավիացիոն վառելիքը թափվել է նրանց գլխին ու դեմքին: 

 CNN հեռուստաալիքը հաղորդել է,որ  Boeing 777-200 ինքնաթիռի  վառելիքը թափվել է շարժիչի անսարքության պատճառով, և անհրաժեշտություն է  առաջացել, որպեսզի ինքնաթիռը վերադառնա թռիչքի մեկնակետ։ Ավիավառելիքը դպրոցների  վրա է նետվել արտակարգ վայրէջքի ժամանակ: