Տարտուսում տեղի է ունեցել Ռուսաստանի և Սիրիայի համատեղ զորավարժությունը
https://parstoday.ir/hy/news/world-i115965-Տարտուսում_տեղի_է_ունեցել_Ռուսաստանի_և_Սիրիայի_համատեղ_զորավարժությունը
Սիրիայի Տարտուս նավահանգստում տեղի է ունեցել Ռուսաստանի և Սիրիայի բանակների համատեղ զորավարժությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 21, 2020 13:34 Asia/Tehran
  • Տարտուսում տեղի է ունեցել Ռուսաստանի և Սիրիայի համատեղ զորավարժությունը

Սիրիայի Տարտուս նավահանգստում տեղի է ունեցել Ռուսաստանի և Սիրիայի բանակների համատեղ զորավարժությունը:

Ռուսասանի և Սիրիայի համատեղ զորավարժության հրամանատար Ալեքսանդր Յոլդաշևը հայտարարել է.«Ռուսաստանի և Սիրիայի զինված ուժերը Տարտուս նավահանգստում համատեղ զորավարժություն են անցկացրել ծովերում միջազգային տնտեսական գործունեությունը պաշտպանելու նպատակով»:

Յոլդաշևի խոսքերով՝ հունվարի 18-20-ին անցկացված զորավարժությանը ներգրաված են եղել  ավելի քան երկու հազար զինծառայողներ և յոթ նավեր ու նավակներ:

Ռուսաստանի և Սիրիայի ռազմածովային ուժերը 2019 թվականի դեկտեմբերին Տարտուս ռուսական ռազմածովային բազայում համատեղ զինավարժանքներն են անցկացրել: