Բրիտանիայում կալանավորված երեխաներին պահում են մենախցում
(last modified Tue, 21 Jan 2020 14:41:01 GMT )
Հունվար 21, 2020 18:11 Asia/Tehran
  • Բրիտանիայում կալանավորված երեխաներին պահում  են մենախցում

Հաղորդումները վկայում են, որ Բրիտանիայի կալանավայրերում երեխաներին պահում են մենախցերում:

Երեքշաբթի օրը, The Independent օրաթերթը հաղորդել է.«Բրիտանիայի կալանավայրերը վերահսկող կառույցի հաղորդման համաձայն,  կալանավայրերը ավեի խիստ վերահսկողության կարիք ունեն և կալանավորված անչափահասների վիճակը, որոնց պահում են մենապցերում, մտահոգիչ է»:

Օրաթերթը գրում է, որ կալանավորված անչափահասները զրկված են իրենց  ազգականների հետ հանդիպելու  և նույնիսկ  իրենց նախնական կարիքները հոգալու, ինչպես օրինակ՝ լոգանք ընդունելու հնարավորությունից: Բրիտանիայում և Ուելսում 5 կալանավայրերում ստուգումներ անցկացնելուց հետո, վերոնշյալ կառույցը հայտարարել է, որ յուրաքանչյուր 10 անչափահասից մեկն առանց վերահսկողության, պահվում է  մենախցում և  օրական միայն 15 րոպե կամ ավելի քիչ ժամանակով կարող են դուրս գալ այնտեղից: