Ռուսական լրատվամիջոց. Իրանի սահմանին հայտանաբերվել է ամերիկյան կործանիչ
Ռուսաստանի պետական «Ռոսիյսկայա գազետա» թերթը, մեջբերելով արտգործնախարար Սերգեյ Լավրովին, գրել է, որ ռուսական ռադարը կարողացել է Իրանի սահմանի երկայնքով հայտնաբերել ամերիկյան ռադարախույս ինքնաթիռներ:
Լավրովի խոսքերով, Իրանի կողմից ԱՄՆ-ի ռազմաբազայի վրա իրականացրած հրթիռային հարձակումից մի քանի ժամ անց, ուկրաինական ուղևորատար ինքնաթիռի վթարի պահին, ԱՄՆ ռազմաօդային ուժերի վեց F-35 կործանիչներ թռիչք են իրականացրել Իրանի սահմանի մոտ :
Ռուսական թերթը գրել է, որ չնայած ԱՄՆ-ն պնդում է, որ F-35 կործանիչները ռադարախույս են, սակայն ռուսական ռադարն այդ կործանիչները հայտնաբերել է Իրանի սահմաններից 1000 կմ հեռավորության վրա:
Հունվարի 8-ին Թեհրանի Իմամ Խոմեյնու օդանավակայանի մերձակայքում վթարի ենթարկվեց ուկրաինական ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը, որի հետևանքով զոհվեցին ինքնաթիռի բոլոր 176 ուղևորները: