Էրդողան-Մերկել համատեղ մամուլի ասուլիսը
Թուրքիայի նախագահը, Գերմանիայի կանցլեր ԱՆգելա Մերկելի հետ Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է. «Անգելա Մերկելի հետ քննարկել ենք երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային խնդիրները, մասնավորապես Սիրիայի ու Լիբիայի հարցերը»:
Անատոլու լրատվական ոգրծակալության հաղորդման համաձայն, Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսում, Ռեջեբ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ Լիբիայի ազգային միասնության կառավարությունը Ֆեյզ ալ Սարաջին միայնակ չի թողնի և նրան աջակցություն կցուցաբերի:
Անդրադառնալով Լիբիայի հետ Թուրքիայի վաղեմի հարաբերություններին, Էրդողանը հայտարարել է. «Թուրքիայի բանակը կշարունակի ռազմական վարժանքներ փոխանցել Լիբիայի զորայիններին»:
Նա հավելել է որ ԵՄ-ն և եվրոպական երկրները պետք է ավելի արագ գործեն Սիրիային աջակցություն ցուցաբրլու հարցում, քանի որ դա հումանիտար պատասխանատվություն է:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ հանդիպման ընթացքում, քննարկել ենք Սիրիայի խնդիրը և Լիբիայում գործող հրադադարը կայունացնելու հարցը»: