«Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած տղամարդը հրաժարվել է ցուցմունք տա
https://parstoday.ir/hy/news/world-i116132-Էրեբունի_պլազա_ում_կրակոցներ_արձակած_տղամարդը_հրաժարվել_է_ցուցմունք_տա
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Էրեբունի պլազա»-ում հունվարի 23-ին կրակոցներ արձակած տղամարդը հրաժարվել էր ցուցմունք տալ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 25, 2020 05:54 Asia/Tehran
  • «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած տղամարդը հրաժարվել է ցուցմունք տա

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Էրեբունի պլազա»-ում հունվարի 23-ին կրակոցներ արձակած տղամարդը հրաժարվել էր ցուցմունք տալ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

«Երեկ նա հրաժարվել է ցուցմունք տալ և պահանջել է պաշտպան: Նա ասել էր, որ կխոսի միայն պաշտպանի ներկայությամբ: Փաստաբանների պալատը պետք է նրան հանրային պաշտպան տրամադրի: Դեռևս այլ մանրամասներ հայտնի չեն»,- նշեց Հարությունյանը:

Հունվարի 23-ին ժամը 14.40-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա, որը կրակում է։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության ղեկավար կազմն ու օպերատիվ խմբեր: «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում կրակոցներ արձակած անձը վնասազերծվել է և տեղափոխվել ոստիկանություն: 33-ամյա տղամարդը ձերբակալված է:

«Էրեբունի պլազա»-ում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի (պատանդ վերցնելը)  2 մասի-րդ 3-րդ և 7-րդ կետով, 235-րդ (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածի 1-ին մասի և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) հատկանիշներով:

https://armenpress.am/arm/news/1002590.html