ԱՄՆ-ի 40 նահանգներում բողոքում են Թրամփի հակաիրանական քաղաքականության դեմ
(last modified Mon, 27 Jan 2020 05:08:46 GMT )
Հունվար 27, 2020 08:38 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի 40 նահանգներում բողոքում են Թրամփի հակաիրանական քաղաքականության դեմ

ԱՄն-ի 40 նահանգների բնակիչներ, դուրս են եկել փողոցներ՝ բողոքելու Վաշինգտոնի հակաիրանական քաղաքականության դեմ:

Times Union  լրատվական գործակալությունը հաղորդել է, որ ցուցարարները բարձրաձայնել են հակապատերազմական ու ԱՄՆ-ի հակաիրանական քաղաքականությունները դատապարտող կոչեր: Նրանք նաև վանկարկել են. «Ոչ Իրանի հետ պատերազմին»:

Սպիտակ տան առջև հավաքված ցուցարարները, Դոնալդ Թրամփին կոչ են արել դադարեցնել Իրանի հետ լարվածությունը սրելուն ուղղված քայլերը և ամերիկյան զորուժը դուրս բերել Իրաքից:

Մի խումբ այլ ցուցարարներ, իրենց վրդովմունքն են հայտնել Այն ալ Ասադ ռազմաբազայում իրականացված հրթիռային հարձակման ժամանակ վիրավորների վերաբերյալ կառավարություն ու նախագահի սուտ հայտարարությունների նկատմամբ:

Հունվարի 24-ին, Պենտագոնը հայտարարեց, որ հարձակման հետևանքով, գլխուղեղային վնասվածք է ստացել  34 զինծառայող: