ԱՄՆ-ում ուսուցիչը հեռացվել է քոլեջից` Սիոնիստական ռեժիմին քննադատելու պատճառով
ԱՄՆ-ում գործող մշակութային կենտրոնն իր հրեա ուսուցիչներից մեկին հեռացրել է աշխատանքից՝ Իսրայելին քննադատելու պատճառով:
Նյու Յորքի Բրոնքս շրջանում գտնվող Ուիլդստոն մշակութային քոլեջի տնօրենությունն ազգությամբ հրեա Ջեյ Բի Բրագերին հեռացրել է աշխատանքից Իսրայելի ռեժիմին քննադատելու պատճառով:
Բրագերըն աշխատանքից հեռացվել է այն բանից հետո, երբ Կոլումբիա համալսարանի իրավագիտության համալսարանի պրոֆեսոր Քյում Ահմադի խոսքերից մեջբերումներ ու թվիթերյան գրառումներ է արել: Վերջինս ասել է, որ Իսրայելը կոպիտ վերաբերմունք է ցուցաբերում պաղեստինցիների նկատմամբ:
Բրագերն ընդգծել էր.«Պետք է քաղաքական տարբեր համոզմունքներ սովորեցնել աշակերտներին և ուսանողներին»:
ԱՄՆ-ը և եվրոպական երկրները չեն հանդուրժում Սիոնիստական ռեժիմին քննադատողներին: