Էրդողան. Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողությունները կշարունակվեն
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում Անկարայի ռազմական գործողությունները կշարունակվեն:
Երկուշաբթի օրը Ուկրաինա մեկնելուց առաջ, Ռեջեփ Թայիփ Էրդողաննն անդրադառնալով Սիրիայի հյուսիսում մի խումբ թուրք զորայինների զոհվելուն և վիրավորվելուն, հայտարարել է, որ Անկարան վճռակամ է պաշտպանելու Թուրքիայի անվտանգությունը, և նրանք, ովքեր կարծում են, թե այդ հարձակումներով կարող են խանգարել Թուրքիային, սխալվում են:
Թուրքիայի նախագահը հավելել է, որ այդ երկրի զինված ուժերը ներկա դրությամբ ռազմական գործողություններ են իրականացնում Սիրիայի 40 շրջաններում:
Էրդողանի հայտաարութունը հնչում է այն պայմաններում, երբ Սիրիայի բանակը, ի պատասխան ահաբեկիչների կողմից հրադադարի խախտման, վերջերս ռազմական գործողություններ սկսեց Իդլիբ նահանգում և ազատագրեց նահանգի մեծ թվով շրջաններ: