Բրիտանիայի անվտանգության ուժերի գործողությունը իմիգրանտների նկատմամբ
(last modified Fri, 07 Feb 2020 10:02:06 GMT )
Փետրվար 07, 2020 13:32 Asia/Tehran
  • Բրիտանիայի անվտանգության ուժերի գործողությունը իմիգրանտների նկատմամբ

Շարունակելով օտարատյացության քաղաքականությունը, Բրիտանիան մեկ օրվա ընթացքում ձերբակալել է 90 իմիգրանտների:

Բրիտանիայի ՆԳՆ հայտարարել է, որ այդ իմիգրանտները մտադիր էին յոթ նավակներով հինգշաբթի օրվա տարբեր ժամերին երկրի հարավ-արևելյան ափեր հասնել: Բրիտանական աղբյուրները հայտարարել են, որ սա ապօրինի միգրանտներին ձերբակալելու ամենամեծ գործողությունն է եղել:

Ձերբակալվածներից 15-ը երեխաներ են եղել:

Վերջին երկու տարիների ընթացքում խիստ ավելացել է Բրիտանիայի միգրանտների թիվը: Նրանք փորձում են  նախքան Բրիտանիայի միգրացիոն օրենքների խստանալը, ֆրանսիայի Կալե նավահանգստի մոտակա ափերից Մանշի ջրանցքի միջոցով հասնել Բրիտանիա: