Ֆրանսիայի ոստիկանությունը գործադուլ է հայտարարել
https://parstoday.ir/hy/news/world-i116748-Ֆրանսիայի_ոստիկանությունը_գործադուլ_է_հայտարարել
Ֆրանսիայի «գիտական ու տեխնիկական» բաժնի ոստկանության աշխատակիցները խիստ գործադուլ են սկսել ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 08, 2020 14:28 Asia/Tehran
  • Ֆրանսիայի ոստիկանությունը գործադուլ է հայտարարել

Ֆրանսիայի «գիտական ու տեխնիկական» բաժնի ոստկանության աշխատակիցները խիստ գործադուլ են սկսել ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների:

Ոստիկանության աշխատակիցները, որ վեց շաբաթ առաջ են սկսել գործադուլը, նստացույց են անցկացրել Փարիզի օպերայի շենքի առջև:

Բողոքարարներն արհեստական կերպով արյուն են քսել իրենց դեմքերին և ժամեր պառկել են շենքի առջև:

Ֆրանսիայի «տեխնիկական ու գիտական» բաժնի ոստիկանության պարտականությունն է ներկայանալ հանցանքի վայրերում, նախնական տեղեկություններ հավաքել, մատնահետքեր վերցնել և ԴՆԹ փորձաքննություն անցկացնել լաբորատորիայում:

Ֆրանսիայի քաղաքացիները պահանջում են մի կողմ դնել կենսաթոշակի անցնելու տարիքի բարձրացման և ծառայությունների, այդ թվում կենսաթոշակների նվազեցման մասին նախագիծը: Նրանք շարունակում են բողոքի ակցիաներն ու գործադուլը: