Թուրքիան պառնացել է Սիրիային
Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է. «Եթե սիրիացի զորայինները շարունակեն հարձակվել Սիրիայի հյուսիսում գտնվող թուրքական զորուժի դիրքերի վրա, սիրիական ուժերի դիրքերը կհայտնվեն թուրք զորայինների հարձակումների թիրախում»:
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, Հուրրիեթ թերթի վերջին համարին տված հարցազրույցում ասել է.«Եթե անուշադրություն ցուցաբերվի Իդլիբ նահանգում Սիրիայի օդուժի գործողությունների կապակցությամբ Թուրքիայի զգուշացումներին, Անկարան գործադրման կհանձնի Դամասկոսի դեմ ռազմական այլընտրանքային»:
Թուրքիայի պաշտպանության նախարարը հավելել է.«Եթե Սիրիայի կառավարությունը մինչև փետրվար ամսի վերջը չնահանջի Թուրքիայի դիտարկման կետերից, ապա Անկարան Սիրիայի հյուսիսային հատվածում ռազմական գործողության կդիմի»:
Անցած շաբաթ Սիրիական ուժերի կողմից Իդլիբ նահանգում թուրքական ուժերի դիրքերի դեմ իրականացված հարձակման արդյունքում, սպանվել ու վիրավորվել են թուրք զինվորականներ, ինչը զայրացրել է Անկարային: