Փետրվար 11, 2020 12:34 Asia/Tehran
  • Բողոքի ցույցեր՝ Իսպանիայից Սաուդյան Արաբիա զենքի առաքման դեմ

Իսպանիայի Բիլբաո նավահանգստում սոցիալական հարցերի մի խումբ ակտիվիստներ բողոքել են զենք բեռնելու նպատակով սաուդյան նավի կայանելու դեմ:

Երկուշաբթի օրը, Ալ-Ջազիրա հեռուստաընկերությունը հաղորդել է, որ «Բահրի Յանբա» սաուդյան նավը, որ տարբեր երկրներում զենք է բեռնում, կայանել է Իսպանիայի Բիլիբաո նավահանգստում , ինչը բողոքի ցույցերի պատճառ է դարձել:

Իսպանիայի իրավական կենտրոնները և սոցիալական ակտիվիստները հայտարարել են, որ այդ նավի զենքերը օգտագործվելու են Եմենի խաղաղ բնակչության դեմ:

Ալ-Ջազիրան հաղորդել է, որ տեղեկությունների համաձայն, անցած տարիների ընթացքում, Իսպանիայի Բիլիբաո նավահանգստից ավելի քան հինգ տոննա զինամթերք է առաքվել Սաուդյան Արաբիա:

 

Պիտակ