Ֆրանսիայի Ալպեր շրջանում Մակրոնի դեմ բողոքի ցույցեր են անցկացվել
https://parstoday.ir/hy/news/world-i117002-Ֆրանսիայի_Ալպեր_շրջանում_Մակրոնի_դեմ_բողոքի_ցույցեր_են_անցկացվել
Ալպերում բնակվող ֆրանսիացիները, այդ շրջան կատարած Մակրոնի այցելության ժամանակ, բողոքի ցույց են անցկացրել կենսաթոշակային կանոնակարգերը փոխելու և բնապահպանական խնդիրների դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 14, 2020 11:52 Asia/Tehran
  • Ֆրանսիայի Ալպեր շրջանում Մակրոնի դեմ բողոքի ցույցեր են անցկացվել

Ալպերում բնակվող ֆրանսիացիները, այդ շրջան կատարած Մակրոնի այցելության ժամանակ, բողոքի ցույց են անցկացրել կենսաթոշակային կանոնակարգերը փոխելու և բնապահպանական խնդիրների դեմ:

Այս մասին հայտնում է Ֆրանս պրես լրատվական գործակալությունը:

Հաղորդման համաձայն, ցուցարարները կրել են պաստառներ և կարգախոսներ հնչեցրել Մակրոնի քաղաքականությունների դեմ: 

Հոթ Սավոյ շրջանում նույնպես   բողոքի ցույցեր են անցկացվել  կառավարության կենսաթոշակային օրենքների և շրջակա միջավայրի աղտոտվածությունն անտեսող քաղաքականությունների դեմ:

Մի ցուցարար Ֆրանս պրեսի լրագրողին ասել է. «Մեր երեխաները ծանր հիվանդ են և կառավարությունը ոչինչ չի ձեռնարկում կենսոլորտի աղտոտվածությունը կանխելու ուղղությամբ, քանի որ մենք մոռացված ենք»: