Ֆրանսիան պատրաստ է միանալ տիեզերական պատերազմական կոալիցիային
Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մտադիր է տիեզերական ոլորտում միանալ «Տիեզերական պաշտպանության կոալիցիայի» վեց անդամ երկրներին: Կոալիցիայի անդամներն են ԱՄՆ-ը, Բրիտանիան, Կանադան, Ավստրալիան, Նոր Զելանդիան ու Գերմանիան:
«Ֆրանս Ինֆո» հեռուստաընկերությունը երեքշաբթի օրը հաղորդել է, որ կոալիցիայի ձևավորման նպատակը տիեզերական պաշտպանության ոլորտին մասնակից երկրների համար գործադրված ջանքերի համադրումն է:
Որոշ ժամանակ առաջ, Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորանս Պարլին ասել էր.«Փարիզը մտադիր է փոքր արբանյակների շահագործմամբ, պաշտպանել իր արբանյակներն այլ երկրների սպառնալիքներից և բարձրացնել իր ռազմական ու տիեզերական կարողությունը»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս հրաման է ստորագրել՝ տիեզերական ուժերի գործունեության վերաբերյալ: Նա պաշտպանության նախարարությանը հանձնարարել է ԱՄՆ օդուժի կազմում ձևավորել տիեզերական ուժեր ստեղծել, որոնք կդառնան զինված ուժերի 6-րդ ստորաբաժանումը: