Թրամփի քաղաքական ու տնտեսական ակնկալիքներն Օսկարից
(last modified Fri, 21 Feb 2020 12:26:35 GMT )
Փետրվար 21, 2020 15:56 Asia/Tehran
  • Թրամփի քաղաքական ու տնտեսական ակնկալիքներն Օսկարից

ԱՄՆ-ի նախագահը քննադատել է Օսկարի կազմակերպիչներին՝ Հարավային Կորեայի մասնակից ֆիլմին մրցանակ շնորհելու պատճառով, ներկայացնելով իր քաղաքական ու առևտրային պահանջները:

CNN-ի հաղորդման համաձայն, իր նախընտրական ելույթներից մեկում, ԱՄՆ նախագահ Դոնադ Թրամփը քննադատել է Օսկարի կազմակերպիչներինմ տարվա լավագույն մրցանակը հարավկորեական «Մակաբույծները» ֆիլմին շնորհելու համար, քանի որ վերջիններս հաշվի չեն առել երկու երկրների միջև առկա խնդիրները:

Թրամփն Օսրկարի ժյուրիի այս որոշումը որակել է «անհեթեթություն»:

Ուրբաթ օրն ԱՄՆ-ը առաջին ագամ հրապարակայնորեն սպառնաց Սեուլին, որ Վաշինգտոնը կփոխի Սեուլի հետ պաշտպանական համագործակցության ռազմավարությունը, եթե այդ երկիրը չբարձրացնի ամերիկյան զորուժերի տեղակայման ծախսերը: