Անկարա. «ԱՄՆ-ն Թուրքիային կհանձնի Patriot հրթիռային համակարգը»
https://parstoday.ir/hy/news/world-i117319-Անկարա._ԱՄՆ_ն_Թուրքիային_կհանձնի_patriot_հրթիռային_համակարգը
Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է.«Մոտ աօագայում ԱՄՆ-ն Թուրքիային կհանձնի այս համակարգը»:
(last modified 2026-05-06T14:25:38+00:00 )
Փետրվար 21, 2020 13:27 Asia/Tehran
  • Անկարա. «ԱՄՆ-ն Թուրքիային կհանձնի Patriot հրթիռային համակարգը»

Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է.«Մոտ աօագայում ԱՄՆ-ն Թուրքիային կհանձնի այս համակարգը»:

CNN Turk-ին տված հարցազրույցում, Հուլուսի Աքարն ասել է.«Սիրիայում բախումների ընդլայնումից ու Իդլիբում թուրք զորայինների սպանությունից հետո, ԱՄՆ-ն որոշել է Patriot ՀՕՊ համակարգը հանձնել Թուրքիային»:

Շեշտելով, որ Թուրքիան ունի ԱՄՆ-ի Patriot ՀՕՊ համակարգի կարիք, Աքարը հավելել է, որ ԱՄՆ-ն Սիրիայում չի աջակցում Թուրքիայի բանակին: 

Այս ամսվա սկզբից, Սիրայի Իդլիբ նահանգում սպնավել է 16 թուրք զինծառայող: 

Արդեն երկու ամիս է ինչ Սիրիան սկսել է ահաբեկիչներից Իդլիբ նահանգը մաքրագործելու գործողությունները և մինչ այժմ մեծ առաջխաղացումներ է ունեցել, սակայն Թուրքիան, որ դեմ է այս գործողություններին, ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով, բռնագրավել է Սիրիայի տարածքի մի մասը: