Թրամփ. ԻԼԻՊ-ի դեմ պատերազը պատրվակ էր՝ տարածաշրջանի նավթին տիրանալու համար
Փետրվար 22, 2020 10:54 Asia/Tehran
ԱՄՆ-ի նախագահը մեկ անգամ ևս խոստովանել է, որ ԻԼԻՊ-ի դեմ պայքարի պատրվակով, Վաշինգտոնն իրականում նպտակ ուներ տիրանալ տարածաշրջանի նավթին
Ռոյտերս լրատվական ոգրծակալության փոխանցմամբ, Լաս Վեգասում կայացած նախընտրական ելույթում, Թրամփը հայտարարել է. «Մենք Սիրիայում ոչնչացրեցինք ԻԼԻՊ-ին, սակայն այդ երկրի նավթային շրջանները պահել ենք մեր վերահսկողության տակ և մեր զորուժի մի մասը մնացել է այդ երկրում՝ նավթահորերը պահպանելու համար»:
«Մենք պետք է նույնն անեինք Իրաքում և այդ նավթից մեծ գումար աշխատեինք», - ասել է Թրամփը:
Ավելի վաղ, Fox News- ին տված հարցազրույցում, նա ասել էր. «Մենք Իրաքի նավթից կարող ենք ստանալ 1500 միլիարդ դոլար և միգուցե ավելի եկամուտ»:
Պիտակ